«Հրապարակ». վարչապետը հրաժարվեց իր հերթական կադրից
Երեկ վարչապետը պաշտոնանկ է արել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանին: Թերթը գրում է, որ դեռ ամիսներ առաջ հայտնել էր, որ վարչապետը նրանից դժգոհ է, թեեւ իր նշանակած կադրն է, եւ պատրաստվում է պաշտոնանկ անել, ինչպես արեց տեսչության աշխատակազմի ղեկավարին եւ իրավաբանական վարչության պետին, որոնք նույնպես Տիգրան Սարգսյանի կադրերն էին: Օրաթերթը տեղեկացնում է անեւ, որ Գրիգորյանի նշանակումից հետո մի շարք քաղծառայողներ անօրինաբար ազատվեցին աշխատանքից ու սկսեցին բողոքել պետի դեմ: Շատ ուշագրավ դրվագներ էին պատմում Գ. Գրիգորյանի աշխատաոճի, ամբիցիաների մասին: Բացի այդ` ընդամենը մի քանի ամիս ծառայությունը ղեկավարած չինովնիկը հասցրել էր լուրջ տարաձայնություններ ունենալ գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ, ով նախկինում իր պաշտոնն էր զբաղեցնում: Բայց չնայած այս կոնֆլիկտներին ու իր մշուշոտ ապագային` պաշտոնանկության կոնկրետ օրը Գրիգորյանին հայտնի չի եղել: Նա երեկ պատրաստվել է ստուգումներ իրականացնել սննդամթերքի կետերում, երբ տեղեկացել է իր պաշտոնանկության մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել