HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել է «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրության արգելանքը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 14-ի որոշմամբ վերացվել է «Երևան կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը:

Հիշեցնենք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 6-ի որոշմամբ արգելվել էր «Երևան կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և ՍՊԸ-ի տնօրենը ծառայություն է ներկայացվել ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 12.08.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն՝ ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, ծառայության պետի օգոստոսի 14-ի որոշմամբ վերացվել է վերոնշյալապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter