HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 20-ից կգործարկվեն երթևեկությունը վերահսկող նոր արագաչափեր

Շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. օգոստոսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 80.2-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

2. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.4-րդ կմ (Զանգակատուն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

3. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 118.6-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

4. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 125.4-րդ կմ (Մալիշկա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը և հորդորում վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մեկնաբանություններ (2)

FFR
Verjin aragachapi 60km/j aragutyan dnelu imas@ vorn er ay ....., yerb mi qani tari araj Malishka gyuri mejic hanvec henc ayd nuyn Ճanaparh@, vor anvtang u gone 80km/j aragutyun apahover, hima noric 60km/j ??? Varordnerin koch em anum payqarel krcorneri dem, bolor hnaravorin metodnerov.
Մուշեղ
Զանգակատուն գյուղի ցուցանակի վրա,Զանգականունը կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով է գրված և չկա արագության սահմանափակման նշան,ինչու պետք է վարել 60կմ/ժ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter