HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեխիղճ տնտեսվարողները պարգևատրվել են

Երևան քաղաքի  Ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող աշնարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող  96 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը ավանդական է դառնալու:

«Վարչական շրջաններ կատարած այցերի ընթացքում քաղաքապետի աչքից չվրիպեցին այն կազմակերպությունների տարածքները, որոնք, անկախ գործունեության տեսակից, բարեխղճորեն պահպանում են պարտադիր բարեկարգման նորմերը: Շնորհակալագրերի արժանացած կազմակերպությունների ցանկում են նաև պետական կառույցներ: Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է, որի նպատակը յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով Երևանը ավելի բարեկարգ դարձնելն է»,-նշել է Արայիկ Քոթանջյանն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կդառնան այլ օբյեկտների համար:

Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և  գնահատականի համար, նշել են, որ քաղաքապետի ուշադրությունը հաճելի անակնկալ էր, նաև՝ պարտավորեցնող:

Նշենք, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրականացվող ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն ավելի քան 4000 օբյեկտների հարակից տարածքներ բարեկարգվել ու կանչապատվել են, շուրջ 500-ում էլ համապատասխան աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter