HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը խրախուսում է վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Կառավարությունը «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter