Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 8-րդ խաղերին
Կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն այսօր որոշել է հատկացրել է 30 մլն դրամ: Եվս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ'Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել