«Չորրորդ ինքնիշխանություն». մրցունակն էն խոսքը չի
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային վարչության պետը հայտարարել է, թե զբոսաշրջության ոլորտի տարեկան աճով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է, հայաստանյան գներն էլ միանգամայն մրցունակ են:
«ՉԻ»- Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարեւան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը` ամբողջ աշխարհից: Բայց դա էական չէ: Կարեւորը` առաջատար ենք:
Ինչ վերաբերում է հայաստանյան գների մրցունակ լինելուն (ականատեսները պնդում են, որ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է միանգամայն սթափ վիճակում), ապա այդ հարցում նա թերեւս իրավացի է: Եթե, իհարկե, միայն գներն ենք համեմատում եւ ոչ թե դրա դիմավ առաջարկվող ծառայությունները: Սեւանի ափին տեղադրած ժանգոտ «դոմիկն», օրինակ, գնային առումով միանգամայն մրցունակ է Միջերկրական ծովափի հինգաստղանի հյուրանոցի համեմատ, դեռ մի բան էլ գուցե մի 5-10 տոկոսով էժան լինի, իսկ «բեսեդկաների» գներն ամբողջ 20 տոկոսով ցածր են օվկիանոսային զբոսանավերի վարձակալման գներից: Այնպես որ` մրցունակությունն էն խոսքը չի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել