HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսակյան փողոցի վթարային շենքի բնակիչները պահանջում են իրենց ապահովել նոր բնակարաններով

Օգոստոսի 15-ին` ժամը 19.57-ից Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ շենքի կողային պատի քարերը թուլացել են և պարբերաբար թափվում են: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 20.00-ից մինչև 23.00-ն դեպքի մասին տեղեկացվել են ԵՓՎ Աջափնյակի բաժնի պետը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետը, ովքեր հիմնականում ծանոթ էին տվյալ խնդրին:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր տարածքը:

Դեպքի վայրում են գտնվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները. առաջարկվել է վտանգավոր տարածքը սահմանազատել բետոնե պատնեշով` դադարեցնելու բնակիչների շարժը նշված հատվածով:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները: Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարաններում` մինչև հարցի վերջնական լուծումը:
Բնակիչների միակ պահանջը` իրենց ապահովել նոր բնակարաններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter