HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կարմիր խաչի պատվիրակության ներկայացուցչին

Օգոստոսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Փոխնախարար Հովակիմյանը կոչ արեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարեւորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:

Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնեց, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter