Հրդեհ ժամացույցների գործարանի տանիքում
Այսօր` ժամը 15.05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում՝ Ժամացույցների գործարանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել՝ 15.27-ին: Այրվել է ժամացույցների գործարանի տարածքում գործող արևածաղկի սերմերի բովման արտադրամասի տանիքը՝ 4 քմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել