HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու նշանները

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:

Ինչպես նախորդ տարի` դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:

Համաձայն ոստիկանության պետի մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների և գյուղապետերի հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս մասնակիցների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter