Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է այլ քննչական մարմին
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել