HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակային ճամբար Ջավախքում

Մեկ շաբաթ է, ինչ մեկնարկել է Ախալքալաքում Սբ Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարը, որը հովանավորվում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից: Առաջնորդական փոխանորդությունը Սբ Խաչ եկեղեցու փեշերի տակ է հավաքում այն երեխաներին, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց ամառային հանգիստը անցկացնել Ջավախքից դուրս:

Հայաստանից ժամանած տարբեր բուհերի ուսանողներ մեծ սիրով ստանձնում են ջոկատավարների պարտականություները և ջանք ու եռանդ չեն խնայում՝ երեխաներին ծանոթացնելու հայ ազգի և հայ եկեղեցու դարավոր պատմությանը, հայրենասիրություն սերմանելու մատաղ սերնդի հոգիների մեջ:
Ամեն տարի թվով 100-200 երեխաներ ընդգրկվում են բակային ճամբարի առօրյայի մեջ՝ իրենց բազմազբաղ օրը սկսելով Սբ Խաչ եկեղեցում հոգևորականի հետ աղոթքով, ստանալով քահանայի պատգամ-հորդորը:

Բակային ճամբարի շրջանակներում կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր՝ ավելի մոտ ծանոթանալու Ջավախք լեռնաշխարհի հարուստ մշակույթին: Մեկ ամիս շարունակ եկեղեցին խինդ ու ծիծաղ է պարգևում, հույսով ու հավատքով լցնում մանուկների հոգիները:
Այս տարի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը փորձնական մեկ շաբաթյա բակային ճամբար բացեց շուրջ 30 երեխաների համար նաև Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում, որոնք սովորեցին աղոթքներ, հայրենասիրական և հոգևոր երգեր:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter