HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի միջազգային խորհրդաժողով

2013 թ. նոյեմբերի 6-ին, Թաւրիզի համալսարանի, Վահդատ սրահում

Յուլիսի 25-29-ը Բաքուի կառավարութիւնից «Ղարաբաղի ազատագրման» 15 ակտիվիստներ եղան Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) հիւրերը, այցելեցին Թավրիզ և Առդաբիլ քաղաքները: Նրանց գլխաւորում էին Աքեֆ Նաղի «ոչ պետական կազմակերպութիւնների միաւորման» ինչպէս նաև «Ղարաբաղի իսլամական դիմադրական շարժման» Ռոշան Ահմադլի նախագահները:

Նիւթերի ոլորտն էլ բաւականին ընդարձակ էր ,քաղաքական, աշխարհագրական, ճարտարապետական, կրօնական, գրական, գիտական, (տես մանրամասն arannews.ir կայքէջում):

دیدار هیئت تشکل های آزادی قره باغ از موسسه فرهنگی و بین المللی آران

رییس تشکیلات آزادی قره باغ :مسئله قره باغ تهدیدی برای دنیای اسلام است/افزایش روابط بین ایران و آذربایجان

رئیس جنبش مقاومت اسلامی قره باغ در تبریز: وحدت نیاز اصلی برای آزادسازی قره باغ

Այս կապակցութեամբ Թաւրիզի համալսարանի ռեկտոր, Դոկտ. Աժիդեհը, ի միջի այլոց ասել է՝  

 «Ղուրանը մեր մարգարէի յաւերժ հրաշքն է, եթէ նրա պատուէրները իրականացուի, աշխարհը դրախտ է դառնալու, որը և իսլամ աշխարհի բոլոր խնդիրների բանալին է:Ղարաբաղում իսլամի և մուսլմանների փառքն ու պատիւը, պիտի յարգուի... և մտածենք Ղարաբաղի ազատագրման մասին: Միջազգային համագումարը կարևոր գործ է , որի նպատակն է մուսլմանների արդար ձայնը ամբողջ աշխարհին հասցնել»:

Յանձնախումբը հանդիպել է Առդաբիլ քաղաքի գլխաւոր հոգևորական և Խամենէյի ներկայացուցիչ Այաթոլլահ Սէյեդհասան Ամելին, ով ուրբաթ օրեայ աղօթքից յետոյ, յայտնել է յանձնախմբի անդամներին՝ «նկատի առնելով այսօրուայ վիճակը, Ղարաբաղի ազատագրումը դժուար խնդիր է, և խնդրի միակ լուծումը գտնւում է Ադրբէյջանի և իսլամական պետութիւնների համագործակցութեան մէջ»:

Իսկ Մոջթահեդ Շաբասթարին, Թաւրիզ քաղաքի գլխաւոր հոգևորականը և դարձեալ Խամենէյի ներկայացուցիչը, շեշտել է ի միջի այլոց «Լեռնային Ղարաբաղի վերադարձնելն Ադրբէյջանին ԻԻՀ-եան պաշտօնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է Լեռնաիյն Ղարաբաղի իսլամներին օժանդակելու»: Քազեմ Ջալալին ԻԻՀ-եան խորհրդարանի պատգամաւորը, որը մէկ ամիս առաջ էր ուղևորուել Բաքու, յայտնել էր նոյն տեսակէտը:

Այս առթիւ Մուբառեզ Ահմադօղլին, 2013թ. Յուլիսի 25-ին, ըստ «525» թերթի, շեշտել է գիտաժողովի կարևորութիւնը, յաւելացնելով Վրաստանի և Իրանի դերն ու հովանաւորչութիւնը, ընդգծելով՝

«Ադրբէյջանի յարատև հզօրացումը փաստ է, և Վրաստանը միայնակ ի վիճակի չէ Ջաւախքի հաւանական խռովութիւնը զսպելու և այս հարցում Ադրբեջանն և Թուրքիան կանգնած են Վրաստանի կողքին»:

Նա արժեաւորել է Շաբեսթարիի յայտարարութիւնը, շեշտելով՝

«Այն շատ անհաճոյ էր հայերին, Իրանը մտադրուած է գիտաժողովը անցկացնել Թաւրիզի համալսարանում, որի օրակարգում Ղարաբաղը ներկայացուելու է որպէս մուսլմանական հող: Իրանը հակամարտութեան տարածքի հարևանն է, և այս արտակարգ առիթ է խնդրի լուծման առնչութեամբ»:

Բաքույից ժամանած յանձնախումբը հիւր եղաւ և ծանօթացաւ «մշակոյթային և միջազգային ուսումնասիրութեան Առան հաստատութեանը», որտեղ ներկայ էին մի քանի պատգամաւորներ ԻԻՀ-եան խորհրդարանից: Մոհամադ Իսմայիլ Սայիդին, Թաւրիզ քաղաքի պատգամաւորը, հաճոյախօսելով, մէջբերեց բանաստեղծ Շահրիեարից մի երկտող՝ «Արաքս գետը թրի պէս բաժանել է Կովկասը Իրանից»: Իսկ Մոլքան քաղաքի պատգամաւոր Աֆղամին, յիշեցրեց«Ղարաբաղի խնդրի լուծման գլխաւոր արգելքը՝ Բաքույի կառավարութեան ցանկութեան բացակայութիւնն է»:

Իսլամականմարդու իրաւունքների եօթերորդ շրջանի յանձնախմբի, արտաքին յարաբերութիւնների քարտուղար Դոկտղ Ահմադ Հոսէյն Անզաբին «Ղարաբաղի հակամարտութեան պատճառներն ու հոլովոյթը» սեմինարում յայտնել է, որ«սիոնիստներն էլ, թէ Ղարաբաղի և թէ Ադրբեջանի վերջին խնդիրներում մասնակիցեն» և յաւելացրել է՝

«Ողբերգութիւնը, որ 1992թ. Խոջալու քաղաքում, հայերի կողմից իրականացուեց այն սովորական տերորիստական արարք չէր, այլ մի նախընթաց չունեցող մարդկութեան դէմ ոճրագործութիւն, որը միջազգայնօրէն պիտի բացայայտուի»:

Բաքույի ակտիւիստները առաջին օրն իսկ՝ երեքշաբթի Յունիսի 25-ին, ճաշի էին հրաւիրուած Թավրիզի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ ՄոհանդէսՆաւին ողջունել է հիւրերին յիշեցնելով շուրջ մէկ միլլիոն ազերի փախստականների անօթևան վիճակի մասին և յոյս էր յայտնել,որ «շուտով վերջանալու է Ղարաբաղիզաւթումը, իսլամական պայքար, մարտիրոսութիւն ուսուցման իրականացման հետևանքով»:

Իբրահիմ Աւան, Ղարաբաղի զոհուածների և հաշմանդամների հասարակական միութիւնների հիմադրման նախագահը, Թաւրիզի համալսարանում տեղիունեցած սեմինարի ժամանակ յիշեցրեց, որ «բռնազաւթիչ հայերը աշխարհում որևէ յարգանք չեն վայելում և համարում են ատուած, որովհետև, փաստուած իրականութիւն է, թէ նրանք արժանի չէին իսլամին հաւատք ընծայելու, և այսպիսով նրանց խարդախութիւնը բոլորին յայտնի է դարձել»:

Յանձնախմբի բուն նպատակը՝ Թաւրիզ ժամանումը և մասնակցութիւնը «սեմինար»-ին, նախապատրաստումն է եղել այս տարուայ Նոյեմբեր 6-ին Թաւրիզում կայանալիք «համագումարի»:

Այս առնչութեամբ azariha.org կայքէջը (ազգայնական և դէմ Փանթուրքիզմին), ի միջի այլոց գրում է «Թաւրիզում տեղի ունենալիք գիտաժողովը դէմ է ԻԻՀ-եան արտաքին չեզոք - ակտիւ քաղաքականութեանը և քննադատում է Արցախեան տարածքային հակամարտութեան որակաւորումը որպէս կրօնական», և յիշեցնում է թէ, Հասան Ռոհանին, նորընտիր Նախագահը, երբ անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարն էր, Բաքույի կառավարութեանը դասել էր ԻԻՀ-եան անվտանգութեան համար, վտանգաւոր:

همایش بین المللی قراباغ؛ نادیده گرفتن سیاست خارجی ایران در بی طرفی فعال

Յիրաւի, համագումարի կազմակերպիչները փանթուրքական հովերով տարուած, փորձում են հակամարտութեանը տալ կրօնական երանգ, և, ինչպէս միշտ, Փանթուրքիստները, ներկայիս էլ, չարաշահում են իսլամը: Օրինակի համար, գիտաժողովի թեմաներից մէկն է շիա-իսլամի ուսմումքը՝ ջիհադ (հաւատքի համար պատերազմ) և շահադաթը (մարտիրոսութիւն), Ղարաբաղի «ազատագրման իսլամական պայքարում»:

ԻԻՀ-եան տարածքային մասնատումը անմիջապէս առնչում է ՀՀ անվտանգութեան հետ, լինի այդ Իսրայէլ / ԱՄՆ յարձակման արդիւնք և կամ Իրանի Ատրպատական նահանգի (որին Բաքույի կառավարութիւնը և Փանթուրքիստները հարաւային Ադրբեջանն են անուանում) կցումը Բաքույի կառավարութեանը, որտեղ ապրում են , իրենց տուեալներով 20-25 միլիոն թուրք-ադրբեջանցիներ, որոնց թրքական ազգային գիտակցութիւնը ի շնորհիւ փանթուրքիստական քարոզչութեան վերջին տասնամեակում վերելք է ապրել, և հակաիրանականութիւնը ակնյայտ են (Ֆութբոլի մարզահրապարակներում, Ուրմիա լճի չորացման առթիւ, Ատրպատական նահանգը «հարաւային Ադրբէյջան անուանումով, կազմակեապելով հակաիրանական գիտաժողովներ արտասահմանում և Բաքւում, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարուայ Մարտի 30-ին, տես «Հարաւային Ադրբեջանի վաղը»):

Հարկաւ, պատմական դիտանկիւնից նայած, հարցը այնքան էլ զարմանալի չէ, երբ մերօրեայ փանթուրքիստները իբրև կրօնականներ, որոնք առ երես իբր ատում են ցիոնիստներին, սակայն արդարացնում են Բաքույի կառավարութեան և Իսրայէլի յարաբերութիւնները, իբրև թէ Ալիևը ներմուծելով Իսրայէլեան նոր տեխնոլոգիան բարձրացնում է երկրի տնտեսութիւնը, իսկ իսրայէլական զէնքերով, մուսլմանադրբեջանցիներին, վերադարձնելու է հայերի կողմից բռնագրաւած Ղարաբաղը (տես, Ռուհօլահէ Սալեհի-ի յօդուածը arannews.ir-ում):

آذربایجان با در پیش‌گیری سیاست نزدیکی به اسرائیل درصدد است تا با استفاده از پتانسیلهای ایجاد شده از این رابطه به اهداف خود که در صدر آن حل بحران قره باغ است نائل شود

Ըստ երևոյթին, Թաւրիզում և Թեհրանում, ՀՀ և Լեռնային Արցախի Հանրապետութեան (ԼԱՀ) նկատմամբ տարբեր քաղաքականութիւն են կիրառւում: Այս տարուայ Ապրիլի 24-ին, Իրանի խորհրդարանի փոխնախագահ Սէյեդ Մոհամադհոսէյն Աբութառաբի ֆարդը դատապարտել է հայոց դէմ ոճրագործութիւնը, յայտարարելով՝ «հայերին կոտորողները, այժմ Պաղեստինում և Սուրիայում են ոճրագործութեամբ զբաղուած, պաշտպանելով ցիոնիստական ռեժիմը...»: Միչդեռ Թաւրիզի համալսարանի, վահադատ սրահում, մասնակցութեամբ շուրջ եօթ համալսարանների և բազմաթիւգիտական և լրատուական հաստատութիւնների աջակցութեամբ, հակահայկական, հակաարցախեան «գիտաժողով» է տեղի ունենալու:

Անհրաժեշտէ, որ հայ իրանագէտները ուշադրութիւն ընծայեն այս «գիտաժողովին» և ՀՀ ԱԳՆ-ը պարզաբանում պահանջի ԻԻՀ-եան դեսպանից Հայաստանում, ինչպէս որ, ԻԻՀ պարզաբանում պահանջեց Բաքուի կառավարութեան դեսպանից Թեհրանում՝ Բաքւում տեղի ունեցած «Հարաւային Ադրբեջանի վաղը», 2013թ. Մարտի30-ի գիտաժողովի կապակցութեամբ:

ایران به برگزاری یک نشست سیاسی در جمهوری آذربایجان اعتراض کرد

پاسخ آذربایجان به یادداشت اعتراضی تهران علیه نشست ضدایرانی باکو

ՀՀ և ԼԱՀ անվտանգութիւնն ու ճակատագիրը չի որոշւում միայն գերպետութիւնների մայրաքաղաքներում այլ նաև հարևան երկրների տարած քաղաքականութեամբ, որի վրայ կարող են ազդել ՀՀ և ԼԱ Հանրապետութիւնները, յատկապէս աչքի առաջ ունենալով մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, որից բխում է արտագաղթը: Փանթուրքիզմի գաղտնի ու բացարձակ վերելքը Բաքուի Կառավարութիւնում, ԻԻՀ Ատրպատական նահանգում և յատկապէս Թուրքիայում, ՌԴ՝ Մեր դաշնակցի բռնած դիրքորոշումը (վաճառելով մէկ միլիարդդ դոլարի զէնք Բաքուին, սակայն յայտարարում է «Արցախեան հիմնահարցը, միայն խաղաղ միջոցներով պիտի լուծուի»), Բաքւի փեթրոդոլարների հակահայկական քարոզչութիւնը Թուրքիայի օգնութեամբ, որը ազդում էԱՄՆ-ում, Եւրոմիութիւնում ԻԻՀ -եան Ատրպատական նահանգի շուրջ 15 միլիոն ազերի-թրքալեզու բնակչութեան վրայ և ամենամտահոգիչը՝ կազմաւորւում է ազերիական էթնիքը, հիմք ունենալով հայատեածութիւնը և ներկայիս էլ ամրապնդւում է կրօնով և նրա «պայքար և մարտիրոսութիւն» ուսմունքով:

 Ամփոփում: ԻԻՀ-եան և Բաքուի կառավարութիւնների միջև առկայ են

հակամարտութիւններ, թուարկենք մի քանիսը. Կասպից Ծովի հետ կապուած խնդիրները, Իսրայէլի հետ Բաքուի ջերմ յարաբերութունները, Իրանի Ատրպատական նահանգի, թրքախօս զանգուածի Փանթուրքիզմ քարոզելն ու հակաիրանական տրամադրութիւնների հրահրումը, հողային յաւակնութիւնը Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ, այն անուանելով «Հարաւային Ադրբեջանն»,կազմակերպումը հակաիրանական համագումարների՝ վերջինն այս տարուայ Մարտի 30-ին, Բաքու քաղաքում, Իրանի կրօնական համակիրների նկատմամբ հալածանք և այլն:

Այսուամենայնիւ, Իրանի, յատկապէս Ատրպատական նահանգի, որոշ պատասխանատուներ հակուած են հաւատալու, թէ Բաքւին կրօնով «դարձի կը բերեն» և Բաքուի Փանթուրքիզմը և հողային պահանջները կը չէզոքացնեն:

Իրողութիւն է, թէ ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահը իր բառերով դատապարտել է հայկական կոտորածները, այն էլ Ապրիլի 24-ին և ներկայիս նախագահ՝ Հասան Ռոհանին էլ չի վստահում Բաքւի կառավարութեանը:

Փաստ է, որ ԻԻՀ երեք բարձրաստիճան պաշտօնեաներ, վերջերս յայտարարեցին ԻԻՀ օժանդակութիւնը Բաքուին, պատերազմի ընթացքում, և ինչպէ՞ս և ո՞ր ճանապարհով 1000-1500 (որոշ տուալներով 1650) Աֆղան վարձկանները իրենց զէնքերով յայտնուեցին Բաքուի կառավարութեան սահմաններում և պատերազմին մասնակցեցին հայկական ուժերի դէմ, որին նաև ակնարկում է azariha.org իր քննադատական յօդուածում ի դէմ Թաւրիզում տեղի ունենալիք «միջազգային կոնֆերանսին»:

Չկա՞յ միասնական քաղաքականութիւն Արցախեան հիմնահարցի նկատմամբ ԻԻՀ-ում: Բաքուի կառավարութեան պաշտպանները Ատրպատական նահանգի թրքախօս ազերիներն են, և այս նշանակում է, թէ ԻԻՀ զիջումնե՞ր է անում նրանց, և այն էլ երբ ԻԻՀ 30 տարիներից ի վեր ԱՄՆ և Արևմուտքի դէմ յաջողութեամբ է դիմադրում:

Բաքուի կառավարութիւնը նոյն յաջողութեամբ է ազդում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Արևմուտքի վրայ:

Այսուամենայնիւ մեզ աւելի պիտի մտահոգեն Ատրպատական նահանգի միլլիոնաւոր թրքամոլ-կրօնականազերիները, քան Բաքուի կաշառակեր-օլիգարխիկ կառավարութիւնը:

Յ.Գ.: Առանը, մի կեղծարար, բանսարկու և ստախօս կազմակերպութիւն է, որն իսլամական քօղի տակ թրքականութիւն է քարոզում: Առանը համայն աշխարհին յայտարարեց, թէ շուրջ 1500 միասեռական հայեր ուղևորուել են Բաքու Եւրատեսիլ մրցոյթ-տօնակատարութիւններին մասնակցելու, թէպէտ և հանրայայտ է, որ Հայաստանը ընդհանրապէս չի մասնակցել: Դժբախտաբար Առանը մեծ լսարան ունի, քանի որ, իր «յաճախորդները», հէնց իր մակարդակին են: Նոյն ինքն այս կեղծարարը, գլխաւոր գրգռիչն ու կազմակերպիչն է «Ղարաբաղի միջազգային կոնֆերանսի»:

Յուլիս 2013թ.

Դոկտ. Ժիրայր Քոչարեան

[email protected]http://goo.gl/J8869q

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter