HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը խոստացել է քննարկել գյուղացիների բարձրացրած խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ.  պետական ծրագրի շրջանակում  կատարված աշխատանքներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ  փոխվարչապետը եղավ «Սևջուր-Ախթամար»  եւ «Ակնալիճ»  ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման,  ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վերականգնվել է 12 եւ հորատվել է 8 նոր հոր, որոնք, ըստ պատասխանատուների, զգալիորեն մեղմում են  սակավաջրության խնդիրը նշված ՋՕԸ-երի սպասարկման տարածքում գտնվող շուրջ երկու տասնյակ համայնքների համար: Ծրագրով վերոնշյալ աշխատանքների համար  հատկացվել էր 540 մլն դրամ:

ՋՕԸ-երի ղեկավարները փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեցին ընթացիկ իրավիճակի մասին: Ա. Գևորգյանը հորդորեց  ոռոգման աշխատանքները կազմակերպել հնարավորինս արդյունավետ, ջուրը խնայողաբար օգտագործել` միաժամանակ ապահովելով գյուղացիական տնտեսությունների պահանջարկը:

Փոխվարչապետին զեկուցվեց նաև ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ.  պետական  ծրագրի շրջանակում մարզում իրականացված այլ աշխատանքների մասին: Նշվեց, որ խորքային հորերի վերականգնման և ջրանցքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Մերձափնյա», «Վաղարշապատ», «Խոյ», «Մուսալեռ» ՋՕԸ-երի տարածքներում:

Ա. Գևորգյանն այցի շրջանակում եղավ նաև մարզի Արտաշար, Երասխահուն, Գայ եւ Զարթոնք  համայնքներում,  հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որոնք բարձրացրեցին  համայնքների համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում էին մատակարարվող խմելու և ոռոգման ջրի ծավալներին, ոռոգման ցանցերի արդիականացմանը, ճանապարհների  բարեկարգմանը, ինչպես նաև գյուղմթերքի իրացմանը: Փոխվարչապետը  նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն կառավարությունում, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացրեց մարզում իրականացվող  եւ իրականացվելիք ծրագրերի, հատկապես ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից

Մեկնաբանություններ (1)

nazar
du el varchapeti nman xostanaluc araj lezut kcecir?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter