Ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է Forbes-ի հոդվածը
Forbes ամսագրում հուլիսի 5-ին հրապարակված Դանիել Ֆիշերի «Ամենավատ տնտեսությունները աշխարհում» հոդվածի մեկնաբանություն
Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ և անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը: Չնայած մեթոդաբանությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միևնույնն է, արդյունքները ամենևին մոտ չեն իրար, և դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը:
Առաջինը, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնք չափվում են CPIA (երկրի քաղաքականություն և ինստիտուցիոնալ գնահատական) ինդեքսի միջոցով, համաձայն որի Հայաստանը համարվում է առաջատար երկրներից մեկը (ինդեքսի չափման նվազագույն շեմը 3.75 է) ավելի քան 8 տարի, իր վերջին 4.1 ինդեքսով առավելագույն 6.0-ից, իսկ տնտեսական քաղաքականության ենթաինդեքսը կազմել է 4.7` առավելագույն 6.0-ից: Եթե սա է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրված ընթացիկ գնահատականը, ապա այդ դեպքում ինչպես կարող է ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկն ունեցող երկիրն աշխարհում ունենալ ամենավատ տնտեսությունը: Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձևավորվում է ամենավատ տնտեսությունը: Ավելին, եթե կատարենք համեմատություն, ապա համաձայն պարոն Ֆիշերի ստացած արդյունքների` Գվինեայի տնտեսությունը Հայաստանի համեմատ ավելի լավն է, մինչդեռ Գվինեայի տնտեսական քաղաքականությանը տրված ՀԲ-ի գնահատականն է 2.7, ինչը գրեթե 2 անգամ փոքր է, քան Հայաստանի ցուցանիշն է: Սա կասկածելի է դարձնում պարոն Ֆիշերի մեթոդաբանության տնտեսագիտական տրամաբանությունը (տվյալների աղբյուրն է` World Bank CPIA):
Նրանց, ովքեր ծանոթ չեն CPIA ցուցանիշներին, տեղեկացնենք, որ ցուցանիշի հստակ և հանգամանալից մեթոդաբանությունը հասանելի է ՀԲ-ի ինտերնետային կայքէջում, որին հիմնվելով փորձառու տնտեսագետը կարող է գնահատել երկրի ներկա քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակի որակը: CPIA-ն ունի 4 ենթաինդեքսներ` Տնտեսական կառավարում, Կառուցվածքային քաղաքականություններ, Քաղաքականություններ ուղղված սոցիալական արդարությանը, Պետական հատվածի կառավարում և ինստիտուտներ: Գործնականում նշված 4 քաղաքական չափորոշիչներով ավելի լավ կատարողական ունեցող երկրները կունենան լավ տնտեսական միջավայր: (Լրացուցիչ տեղեկատվության համար տես Համաշխարհային բանկի կայքէջը (http://www1.worldbank.org/operations/CPIA2010/ARM.pdf)):
Երկրորդ, դժվար է գտնել որևէ տնտեսագիտական տրամաբանություն` օգտագործված մեթոդաբանության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ և 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի և ՀՆԱ-ի աճի համար` վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները (քանի որ հոդվածի գնահատականները մեկնաբանելու համար թափանցիկ մեթոդաբանությունը անհասանելի է): Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը:
Երրորդ, մեր մասնագետների կողմից ընդհանուր ինդեքսը հաշվարկելու համար կատարվել են նույն հաշվարկները` օգտագործելով նույն աղբյուրի` ԱՄՀ WEO-ի տվյալների բազան 184 երկրների համար (ցուցակից հանվել են այն երկրները, որոնք 2008-2012թթ համար չունեն ամբողջական տվյալներ բոլոր 4 ցուցանիշների վերաբերյալ` թողնելով 176 երկիր) և հոդվածում նկարագրված նույն մեթոդաբանությունը, այսինքն` ՀՆԱ-ի աճի և գնաճի երեք տարվա միջին վիճակագրությունը (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները), ավելացրած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերջին 3 տարիների միջին ցուցանիշները: Արդյունքում ստացվել է բացարձակ այլ պատկեր: Օրինակ, գնաճի (ժամանակահատվածի վերջին տվյալներով) և ՀՆԱ-ի աճի համար հաշվարկվել են 3 տարվա միջին ցուցանիշները` 2008-2010թթ. ժամանակահատվածի համար, ապա երկրների ցուցանիշները խմբավորվել են ըստ բարելավման կարգի` վատագույնից դեպի առաջատարը (ամենացածր մեկ շնչի հաշվով ՀՆԱ և բարձր ընթացիկ հաշվի պակասուրդ) և Հայաստանը երբևիցե չի հայտնվել առաջին տասնյակում (Հավելված 1): Ավելին, ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է` շատ հեռու 10 երկրների միջինից: Նմանապես, առաջին 10 երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջինը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է` 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է` նորից շատ հեռու առաջին 10 երկրների միջինից:
Վերցնենք մյուս երկու ցուցանիշները, որոնք օգտագործվել են պարոն Ֆիշերի կողմից` ՀՆԱ-ի աճը (2008-2010 թվականների համար) և գնաճի 3 տարվա միջին ցուցանիշը (2010-2012 թվականներ համար) և կատարենք նույն վարժությունը: Նորից ստացվել է նույն պատկերը` Հայաստանը չի հայտնվել առաջին 10 վատ տնտեսություն ունեցող երկրների շարքում (երկրները դասակարգվել են ըստ ավելի բարձրից ցածր գնաճի և ավելի ցածրից բարձր ՀՆԱ-ի աճի): Վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը` 6.8% (Հավելված 2): Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6% է (Լատվիան առաջատարն է 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը` -1.5%` հաշվի առնելով նաև 2009 թ-ի խորն անկումը` -14.2% (Հավելաված 1):
Ավելին, հրապարակված բոլոր ցուցանիշների ուղղությամբ հաշվարկվել են նաև այլ տարբերակներ` ստուգելու համար այն վարկածը, թե արդյոք Հայաստանը կարող է ինչ-որ կերպ հայտնվել վատ երկրների շարքում, դրանք են` երեք տարվա փաստացի միջին ցուցանիշներ (հիմնված 2008-2010թթ. փաստացի վիճակագրական տվյալների վրա, Հավելված 1), երեք տարվա միջին ցուցանիշներ (2010-2012թթ.` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 2) և հինգ տարվա միջին ցուցանիշներ (2008-2012` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 3): Ստացված արդյունքները ներկայացված են հավելվածներով:
Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպես է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս:
Հավելված 1
Երեք տարվա միջին (փաստացի)
ՀՆԱ աճ (տոկոսային փոփոխություն, մշտական գներով)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
Երեք տարվա միջին |
|
Լատվիա |
-4.2 |
-18.0 |
-0.3 |
-7.5 |
|
Էստոնիա |
-5.1 |
-13.9 |
3.1 |
-5.3 |
|
Իռլանդիա |
-3.5 |
-7.6 |
-1.0 |
-4.1 |
|
Անթիլյա և Բարբուդիա |
1.8 |
-8.9 |
-4.1 |
-3.7 |
|
Լիտվա |
2.9 |
-14.7 |
1.3 |
-3.5 |
|
Իսլանդիա |
1.4 |
-6.9 |
-3.5 |
-3.0 |
|
Ուկրաինա |
1.9 |
-14.8 |
4.2 |
-2.9 |
|
Գրենադա |
2.2 |
-7.6 |
-1.4 |
-2.3 |
|
Սենտ Կիտս և Նեվիս |
4.6 |
-9.6 |
-1.5 |
-2.2 |
|
Հունաստան |
1.0 |
-2.0 |
-4.5 |
-1.9 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
0.3 |
-10.4 |
-0.8 |
-3.6 |
|
Հայաստան (17-րդ հորիզոնական) |
6.9 |
-14.2 |
2.6 |
-1.5 |
ՍԳԻ, ժամանակահատվածի վերջի դրությամբ (տոկոսային փոփոխություն)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
Երեք տարվա միջին |
|
Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն |
27.6 |
53.4 |
9.8 |
30.3 |
|
Վենեսուելա |
30.9 |
25.1 |
27.2 |
27.7 |
|
Էրիթրեա |
30.2 |
22.2 |
14.2 |
22.2 |
|
Եթովպիա |
55.3 |
2.7 |
7.3 |
21.8 |
|
Սեյշենյան կղզիներ |
63.3 |
-2.5 |
0.4 |
20.4 |
|
Սան Տոմե և Փրինսիպե |
24.8 |
16.1 |
12.9 |
17.9 |
|
Իրան |
17.8 |
10.4 |
20.0 |
16.1 |
|
Պակիստան |
21.5 |
13.1 |
12.7 |
15.8 |
|
Ուկրաինա |
22.3 |
12.3 |
9.1 |
14.6 |
|
Չինաստան |
18.1 |
16.0 |
8.6 |
14.2 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
31.2 |
16.9 |
12.2 |
20.1 |
|
Հայաստան (56-րդ հորիզոնական) |
5.2 |
6.6 |
9.4 |
7.1 |
Վճարային հաշվեկշիռ (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
Երեք տարվա միջին |
|
Լիբերիա |
-57.3 |
-38.3 |
-44.1 |
-46.6 |
|
Սեյշենյան կղզ |
-48.9 |
-40.0 |
-50.7 |
-46.5 |
|
Սենտ Վինսենտ և Գռենադին |
-35.2 |
-35.0 |
-33.6 |
-34.6 |
|
Գրենադա |
-38.7 |
-33.2 |
-27.1 |
-33.0 |
|
Սան Տոմե և Փրինսիպե |
-37.8 |
-28.0 |
-32.0 |
-32.6 |
|
Սենտ Կիտս և Նեվիս |
-33.2 |
-34.0 |
-27.5 |
-31.6 |
|
Դոմինիկիա |
-31.8 |
-28.1 |
-28.0 |
-29.3 |
|
Կիրիբատի |
-34.7 |
-29.8 |
-23.1 |
-29.2 |
|
Մալդիվներ |
-36.9 |
-23.5 |
-26.9 |
-29.1 |
|
Նիգեր |
-13.0 |
-28.7 |
-30.7 |
-24.1 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
-36.7 |
-31.9 |
-32.4 |
-33.7 |
|
Հայաստան (24-րդ հորիզոնական) |
-11.8 |
-16.0 |
-13.7 |
-13.9 |
ՀՆԱ մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով (ԱՄՆ դոլար)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
Երեք տարվա միջին |
|
Բուրունդի |
146.5 |
164.1 |
180.1 |
163.6 |
|
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
174.6 |
162.4 |
186.3 |
174.4 |
|
Լիբերիա |
215.8 |
212.7 |
226.0 |
218.2 |
|
Մալավի |
274.4 |
309.9 |
321.9 |
302.1 |
|
Սիերա Լիոնե |
351.1 |
325.7 |
325.8 |
334.2 |
|
Էրիտրեա |
275.7 |
359.7 |
397.7 |
344.4 |
|
Եթովպիա |
330.1 |
389.4 |
350.4 |
356.7 |
|
Նիգեր |
392.0 |
371.6 |
381.2 |
381.6 |
|
Մադագասկար |
466.2 |
413.9 |
391.8 |
424.0 |
|
Աֆղանստան |
359.2 |
425.9 |
517.2 |
434.1 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
298.5 |
313.5 |
327.8 |
313.3 |
|
Հայաստան (74-րդ հորիզոնական) |
3605.9 |
2614.7 |
2845.8 |
3022.1 |
Հավելված 2
Երեք տարվա միջին (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները)
ՀՆԱ աճ (փոփոխություն %, հաստատուն գներով)
|
Երկրներ |
2010 |
2011 |
2012 |
Երեք տարվա միջին |
|
Հունաստան |
-4.5 |
-3.0 |
1.1 |
-2.2 |
|
Պորտուգալիա |
1.4 |
-1.5 |
-0.5 |
-0.2 |
|
Իռալնդիա |
-1.0 |
0.5 |
1.9 |
0.5 |
|
Վենեսուելա |
-1.9 |
1.8 |
1.6 |
0.5 |
|
Անտիգուա և Բարբուդա |
-4.1 |
3.1 |
2.5 |
0.5 |
|
Սենտ Կիտս և Նեվիս |
-1.5 |
1.5 |
1.5 |
0.5 |
|
Խորվաթիա |
-1.4 |
1.3 |
1.8 |
0.6 |
|
Իսլանդիա |
-3.5 |
2.3 |
2.9 |
0.6 |
|
Իսպանիա |
-0.1 |
0.8 |
1.6 |
0.8 |
|
Գրենադա |
-1.4 |
1.0 |
2.8 |
0.8 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
-1.8 |
0.8 |
1.7 |
0.2 |
|
Հայաստան (77-րդ հորիզոնական) |
2.6 |
4.6 |
4.3 |
3.8 |
Գնաճ, ժամանակաշրջանի վերջի սպառողական գներ (փոփոխություն, %)
|
Երկրներ |
2010 |
2011 |
2012 |
Երեք տարվա միջին |
|
Վենեսուելա |
27.2 |
32.4 |
30.1 |
29.9 |
|
Գվինեա |
20.8 |
17.1 |
12.3 |
16.8 |
|
Մոնղոլիա |
14.3 |
20.0 |
12.0 |
15.4 |
|
Իրան |
20.0 |
15.0 |
11.0 |
15.3 |
|
Պակիստան |
12.7 |
16.0 |
12.0 |
13.6 |
|
Անգոլա |
15.3 |
13.0 |
11.2 |
13.2 |
|
Ղրղրզստան |
18.9 |
12.6 |
8.0 |
13.2 |
|
Սիերա Լիոնե |
18.4 |
13.1 |
8.0 |
13.2 |
|
Էրիտրեա |
14.2 |
12.3 |
12.3 |
12.9 |
|
Սուրինամ |
10.3 |
19.9 |
7.5 |
12.6 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
17.2 |
17.1 |
12.4 |
15.6 |
|
Հայաստան (50-րդ հորիզոնական) |
9.4 |
7.0 |
4.0 |
6.8 |
Ընթացիկ հաշվի հաշվեկշիռ (% ՀՆԱ նկատմամբ)
|
Երկրներ |
2010 |
2011 |
2012 |
Երեք տարվա միջին |
|
Լիբերիա |
-44.1 |
-37.6 |
-65.5 |
-49.1 |
|
Սան Տոմե և Փրինսիպե |
-32.0 |
-44.7 |
-42.5 |
-39.8 |
|
Սենտ Վինսենտ և Գռենադին |
-33.6 |
-37.5 |
-34.3 |
-35.1 |
|
Սեյշելյան կղզիներ |
-50.7 |
-32.7 |
-18.6 |
-34.0 |
|
Սենտ Կիտս և Նեվիս |
-27.5 |
-30.5 |
-28.9 |
-29.0 |
|
Մալդիվներ |
-26.9 |
-30.4 |
-28.0 |
-28.5 |
|
Դոմինիկա |
-28.0 |
-29.2 |
-27.5 |
-28.2 |
|
Գրենադա |
-27.1 |
-25.3 |
-27.1 |
-26.5 |
|
Կիրիբատի |
-23.1 |
-28.9 |
-23.7 |
-25.3 |
|
Նիգեր |
-30.7 |
-22.7 |
-14.1 |
-22.5 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
-32.4 |
-31.9 |
-31.0 |
-31.8 |
|
Հայաստան (28-րդ հորիզոնական) |
-13.7 |
-12.4 |
-11.3 |
-12.5 |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ, ընթացիկ գներով (ԱՄՆ դոլար)
|
Երկրներ |
2010 |
2011 |
2012 |
Երեք տարվա միջին |
|
Բուրունդի |
180.1 |
196.2 |
220.1 |
198.8 |
|
Կոնգո |
186.3 |
208.2 |
216.4 |
203.6 |
|
Լիբերիա |
226.0 |
259.6 |
287.6 |
257.8 |
|
Մալավի |
321.9 |
349.3 |
365.3 |
345.5 |
|
Եթովպիա |
350.4 |
342.1 |
364.1 |
352.2 |
|
Սիերա Լիոնե |
325.8 |
367.2 |
403.0 |
365.3 |
|
Մադագասկար |
391.8 |
387.0 |
424.8 |
401.2 |
|
Նիգեր |
381.2 |
416.7 |
474.5 |
424.1 |
|
Գվինեա |
448.5 |
439.9 |
458.4 |
448.9 |
|
Կենտրոնական Աֆրիկյան հանրապետություն |
436.0 |
470.3 |
494.9 |
467.0 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
324.8 |
343.7 |
370.9 |
346.5 |
|
Հայաստան (63-րդ հորիզոնական) |
2845.8 |
2958.7 |
3089.1 |
2964.5 |
Հավելված 3
Հինգ տարվա միջինը (ներառյալ ԱՄՀ-ի 2012 գնահատականները)
ՀՆԱ աճ (փոփոխությունը, %, հաստատուն գներով)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
Հինգ տարվա միջին |
|
Լատվիա |
-4.2 |
-18.0 |
-0.3 |
3.3 |
4.0 |
-3.0 |
|
Իռլանդիա |
-3.5 |
-7.6 |
-1.0 |
0.5 |
1.9 |
-1.9 |
|
Էստոնիա |
-5.1 |
-13.9 |
3.1 |
3.3 |
3.7 |
-1.8 |
|
Հունաստան |
1.0 |
-2.0 |
-4.5 |
-3.0 |
1.1 |
-1.5 |
|
Անտիգու և Բարբուդա |
1.8 |
-8.9 |
-4.1 |
3.1 |
2.5 |
-1.1 |
|
Իսլանդիա |
1.4 |
-6.9 |
-3.5 |
2.3 |
2.9 |
-0.8 |
|
Սենտ Կիտս և Նեվիս |
4.6 |
-9.6 |
-1.5 |
1.5 |
1.5 |
-0.7 |
|
Պորտուգալիա |
0.0 |
-2.5 |
1.4 |
-1.5 |
-0.5 |
-0.6 |
|
Գրենադա |
2.2 |
-7.6 |
-1.4 |
1.0 |
2.8 |
-0.6 |
|
Իտալիա |
-1.3 |
-5.2 |
1.3 |
1.1 |
1.3 |
-0.6 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
-0.3 |
-8.2 |
-1.1 |
1.2 |
2.1 |
-1.3 |
|
Հայաստան (32-րդ հորիզոնական) |
6.9 |
-14.2 |
2.6 |
4.6 |
4.3 |
0.9 |
Գնաճ, ժամանակաշրջանի վերջի սպառողական գներ (փոփոխություն, %)
|
Երկրներ |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
Հինգ տարվա միջին |
|
Վենեսուելա |
30.9 |
25.1 |
27.2 |
32.4 |
30.1 |
29.1 |
|
Կոնգո |
27.6 |
53.4 |
9.8 |
13.0 |
9.0 |
22.6 |
|
Էրիտրեա |
30.2 |
22.2 |
14.2 |
12.3 |
12.3 |
18.2 |
|
Եթովպիա |
55.3 |
2.7 |
7.3 |
16.0 |
9.0 |
18.1 |
|
Պակիստան |
21.5 |
13.1 |
12.7 |
16.0 |
12.0 |
15.1 |
|
Իրան |
17.8 |
10.4 |
20.0 |
15.0 |
11.0 |
14.8 |
|
Գվինեա |
13.5 |
7.9 |
20.8 |
17.1 |
12.3 |
14.3 |
|
Մոնղոլիա |
23.2 |
1.9 |
14.3 |
20.0 |
12.0 |
14.3 |
|
Սեյշելյան կղզիներ |
63.3 |
-2.5 |
0.4 |
5.5 |
3.5 |
14.0 |
|
Սան Տոմե և Փրինսիպե |
24.8 |
16.1 |
12.9 |
8.5 |
5.0 |
13.5 |
|
Վատագույն 10 երկրների միջին |
30.8 |
15.0 |
14.0 |
15.6 |
11.6 |
17.4 |
|
Հայաստան (62-րդ հորիզոնական) |
5.2 |
6.6 |
9.4 |
7.0 |
4.0 |
6.4 |
Source: International Monetary Fund, World Economic Outlook Database, April 2011
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել