HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ավտոմեքենան բախվել է շենքի պատին. 2 զոհ

Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շիրակի փողոցի թիվ 13 շենքի պատին, ինչից վարորդը՝ 1986 թ. ծնված Ի. Գ.-ն և ուղևորը՝ 1992 թ. ծնված Վ. Բ.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել են:

Հրշեջ-փրկարարները լվացել են ճանապարհը և հերթապահել: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter