Հայաստանի թիմը հաղթել է Batumi Extreme Fest էքստրեմալ սպորտաձևերի մրցույթ-փառատոնում
Օգոստոսի 17-ից 18-ը Վրաստանում անցկացվել է Batumi Extreme Fest էքստրեմալ սպորտաձևերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից և Թուրքիայից:
Մրցույթն անցնում է երեք դասով՝ ստանդարտ, ձևափոխված (modification) և պրոֆեսիոնալ ձևափոխված (promodification):
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» և «Նակօյլ» ընկերությունների աջակցությամբ ներկայացնում էին երկու մասնակից Հայաստանից: Նրանցից Արտաշես Ստեփանյանը իր Jeep Wrangler մեքենայով մրցում էր պրոֆեսիոնալ ձևափոխված դասում, իսկ Արթուր Թևանյանը՝ Lada Niva մեքենայով ստանդարտ դասում:
Ստանդարտ դասում ներկայացված էր 19 մասնակից, ձևափոխված դասում՝ 15, պրոֆեսիոնոլ ձևափոխված դասում՝ 14:
Երկար պայքարից հետո Արտաշես Ստեփանյան-Գարի Գասպարյան թիմը պրոֆեսիոնալ ձևափոխված դասում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, իսկ Արթուր Թևանյանը ստանդարտ դասում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մրցույթը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ: «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան հիշեցնում է, որ սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է Իրանում գրանցած հաղթանակից հետո: Օգոստոսի 24-ից 25-ը Թուրքիայում տեղի է ունենալու նմանատիպ մրցույթ, որում Հայաստանը ներկայացնելու է Արտաշես Ստեփանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել