HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը

Սևան, 19 օգոստոսի, 2013թ. - Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Սևանի վինդսերֆինգի ակումբում:

Միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը լինել ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով:

Ամեն տարի՝ օգոստոսի 19-ին, ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս, այդ թվում նաև՝ այս տարի զոհված տասնյակ մարդկանց: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի և մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվում՝ այն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրաքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես հիշատակում է նրանց զոհաբերությունը և վերահաստատում իր նվիրվածությունը մարդկանց կյանքեր փրկող այն գործին, որը կատարում են մարդասիրական ոլորտի աշխատողները ողջ աշխարհում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասաց. «Այս օրը մի հնարավորություն է՝ տոնելու  այն ոգին, որը մեզ ոգեշնչում է մարդասիրական աշխատանքի: Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքէջը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն է՝ թիմային աշխատանք: Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, մարդիկ և երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն խաղաղության, արդարության, արժանապատվության և զարգացման ընդհանուր գործի: Դա է ՄԱԿ-ի մարդասիրական հրամայականը»:

Քննարկումից հետո, 12-ամյա Արմինեն նշեց. «Ես կցանկանամ օգնել մարդկանց, ովքեր կարիքի մեջ են և աշխարհն ավելի լավը կդարձնեմ: Երբ մեծանամ, կաշխատեմ ՄԱԿ-ում»:

Սևանում տեղի ունեցած այս միջացառմանն աջակցել են ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է Վինդսերֆինգի ակումբին՝ երիտասարդական ակտիվիզմը, առողջ ապրելակերպը և շրջակա միջավայրի պահպանությունը նպաստելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter