HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում նշվել է Աստվածամոր վերափոխման տոնը

Օգոստոսի 18-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը: Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնն է:

Առավոտյան Ախալքալաքի Սբ. խաչ եկեղեցում, ինչպես նաև Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սբ. և անմահ պատարագ: Ախալքալաքի Սբ. խաչ եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր, գլխավորությամբ Հայր Բաբգէն Սալբիյանի:

Սուրբ պատարագին ներկա էին Մայր աթոռ սբ. Էջմիածնի Երիտասարդական միության անդամները, Ախալցխայից և Ծալկայից երիտասարդ ուխտավորները, հավատացյալներ և այլք:

Աստվածամոր տոնին Սբ. խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ գալիս էին դեպի եկեղեցի ստանալու բարձրյալի օրհնությունը և իրենց հետ տանելու խաղողի օրհնված ողկյուզները:

Հավարտ Սուրբ պատարագի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանը քարոզի խոսք ուղղեց հավատացյալներին:

Համառոտ ներկայացնելով Տիրամոր առաքելությունը՝ նրա ննջեցման և հարության, վերափոխման մասին, և տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին, գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր այն մարդկանց ովքեր աջակցել և աջակցում են Հայ առաքելական սբ. եկեղեցուն:

Այնուհետև հոգևորականները հանդիսավորապես կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Եկեղեցու խաչ քավորը և դպիրները օրհված խաղողը բաժանեցին մարդկանց:

Հավարտ պատարագին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էին Ջավախքի եկեղեցասեր երիտասարդները՝ օրհնությամբ և աջակցությամբ Ջավախքի փոխանորդ Հայր Բաբգէնի:

Եկեղեցու բակում գերիշխում էին հայկական ժողովրդական երգն ու պարը: Կատարումներով հանդես եկան Ջավախքի երգի-պարի անսամբլի մենակատարները և պարային համույթները, ինչպես նաև Վաչիան պարային համույթի, Օրջա, Խանդո, Բարալեթ գյուղերի մշակույթի տների սաները: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter