HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մեկնել է Էստոնիա

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ oգոստոսի 20-ին, քառօրյա աշխատանքային այցով  մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:

Այցի նպատակը համագործակցության պայմանագրերի կնքումն է կոնկրետ ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակում, փոխօգնություն՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման գործառույթներում: Վերոնշյալը բխում է 2013 թվականի մայիսի 16-ին Երևանում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթներից:

Ըստ օրակարգի՝ օգոստոսի 20-23-ը Տալլինում նախատեսվում են   հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի, Գերագույն դատարանի, արդարադատության նախարարության, ինչպես նաև Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն համագործակցության խորացման այլ ուղղություններ ևս:

ԴԱՀԿ ծառայության մամուլի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter