HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանության փորձ` Գարեգին Նժդեհի կամրջից

Օգոստոսի 20-ին` ժամը 10.34-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան:
Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter