HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետարանը հերքում է

Վանաձորի քաղաքապետարաը մեզ ուղարկել է հերքման տեքստ «Վանաձորի քաղաքապետի ընկերությունը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32 եւ 33-ին» հոդվածում առկա փաստերի վերաբերյալ: Տեքստին կցված է նաև երեք փաստաթուղթ`1(Ակտ 31), 2(Ակտ 32), 3(Ակտ 33):

Ստորև ներկայացնում ենք հերքման տեքստն ամբողջությամբ և լրագրող Լարիսա Փարեմուզյանին քաղաքապետարանի կողմից տրամադրված փաստաթուղթը:

Հերքման տեքստ

Վանաձորի քաղաքապետարանը, որպես հերքում, տեղեկացնում է, որ «Հետք» օրաթերթի թղթակից Լարիսա Փարեմուզյանը 2013 թվականի հուլիսի 20-ին կայքում տպագրել է «Վանաձորի քաղաքապետի ընկերությունը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32 եւ 33-ին» հոդվածը` հիմք ընդունելով ոչ թե քաղաքապետարանի կողմից խմբագրությանն ակտերի պատշաճ վավերացված պատճեները, այլ փաստաթղթերին կից ամփոփ ցանկը, ուր 1-ից 33 հաշվարկով ներկայացված են մայիս-հունիս ամիսների ընթացքում ընդունված կատարողական ակտերը` թվով 33 հատ: Լրագրողը զարմանալիորեն անտեսել է ստորագրված և կնքված ակտերի ամսաթվերը` 14.06.2011, և փաստաթղթերի ցանկում առկա ակտերի համարները ներկայացրել է որպես ամսաթվեր` հունիսի 31, 32 և 33: 

Տեղեկացնենք, որ լրագրող Լարիսա Փարեմուզյանը հոդվածի տպագրությունից մեկ օր առաջ հանդիպել է քաղաքապետարանի պատասխանատուների և անձամբ քաղաքապետի հետ, և այն  հարցին, թե արդյոք ուղարկված փաստաթղթերում կան անհասկանալի պահեր, որոնք պարզաբանումների կամ բացատրությունների կարիք ունեն, պատասխանել է` ոչ:

Եթե լրագրողը հարցներ վերոհիշյալ ցանկի մասին, ապա կտեղեկանար, որ դա ընդամենը փաստաթղթերի (ակտերի ) ցանկ է և կխուսափեր անհիմն եզրահանգումներից, որոնք ներկայացված էին «Հետք» օրաթերթի հուլիսի 20-ի համարում. «Ընկերությունը հատկացված 100 մլն դրամը ամեն գնով ծախսված ներկայացնելու համար օրացույցով գոյություն չունեցող հունիսի 31 ամսաթվով կատարողական ակտում գրանցել է Վանաձորի Աբովյան փողոցի 7,2 մլն դրամի, հունիսի 32-ով` Բանակի փողոցի 6,2 մլն դրամի և հունիսի 33-ով` Նժդեհի փողոցի 2,3 մլն դրամի նորոգման աշխատանքներ»:

Նշված կատարողական ակտը ընդունվել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի կողմից և ուղարկվել է նաև «Հետքին»»:

Վանաձորի քաղաքապետարանը պատրաստ է շարունակել իր համագործակցությունը «Հետք» օրաթերթի հետ` հույս ունենալով, որ այսուհետ կբացառվեն տարբեր շարժառիթներով թյուրըմբռնումները: 

Վանաձորի քաղաքապետարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter