HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրատեսակների արգելանքը

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենի կողմից ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ՝ վերացվել է «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter