HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զեկույցը կներկայացվի մայիսի 2-ին

Երեկ Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ լսվել է Հայաստանի հարցը: Ինչպես փոխանցում են ԵԽԽՎ-ում «ՀԺ»-ի աղբյուրները, հարցի քննարկումը սովորականից ավելի երկար է տվել` 35-40 րոպե: Նույն աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը քննարկմանը ներկա չի եղել:

Փոխարենը նիստին ներկա են եղել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը, որը շատ կոնկրետ և կտրուկ հարցադրումներ է արել, մասնավորապես` «Անհրաժեշտ է գտնել, թե ով է կրակել մարտի 1-ին, բացահայտել ղեկավարներին կամ այն հրահանգիչների դերը, ովքեր հրաման են տվել կրակել մարտի 1-ին», «Համաներում եղել է, բայց դեռ մարդիկ կան բանտերում, գործընթացը կաղում է» և այլն:

Հանձնակատարը ասել է նաև, որ իր զեկույցն արդեն ուղարկել է ՀՀ կառավարությանը և սպասում է արձագանքի: Համարբերգի զեկույցը, ինչպես փոխանցվում են ԵԽԽՎ-ում «ՀԺ»-ի աղբյուրները, հրապարակվելու է մայիսի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter