Խոստովանել են, որ գողություններ են կատարել
|
Երեկ` ժամը 12.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1995 թ. ծնված Էդմոնդ Ա.-ին և 1994 թ. ծնված Հովհաննես Ե.-ին:
Նրանք խոստովանել են, որ ս.թ. մարտի սկզբներին Չարենցավան քաղաքի խանութներից մեկի մուտքի դուռը կացինով բացելով` գողացել են կանխիկ գումար և ծխախոտ՝ պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ նրանք 2010 թ. սեպտեմբերի սկզբներին և ս.թ. փետրվարի վերջերին, պատուհանից մուտք գործելով` մեկ այլ խանութից գողացել են կանխիկ գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդմոնդ Ա.-ն և Հովհաննես Ե.-ն ս.թ. հունվար և ապրիլ ամսներին համանման եղանակով գողություններ են կատարել Չարենցավան քաղաքի ևս երկու խանութից:
Կատարվում է հետաքննություն:
|
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել