«Թեղուտ» ՓԲԸ-ն հրավիրում է հանդիպման
Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներկայացուցիչները կարող են Ընկերությունը դիտարկել որպես իրենց հնարավոր գործատու) մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների և քաղաքապետարանների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, Ընկերության աշխատողների, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերի, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, ԶԼՄ ներկայացուցիչների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 29–ին, ժամը 15:00–ին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում: Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝
- Ընկերության քաղաքականությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում:
- Աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները:
- Ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
- Այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում բացվել են գրանցամատյաններ, որոնք բացված կմնան մինչև 2013թ. սեպտեմբերի 15-ը: Գրանցամատյաններում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Գրանցամատյանի ձևաթուղթը տեղակայված է Ընկերության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով (հղումը): Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրությունները շահառուները ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել