HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում շարունակվում են երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքները

Մայրաքաղաքում բնականոն երթևեկության կազմակերպման և նաև անվտանգության  բարձրացման նկատառումով տարեսկզբից   իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մինչ օրս համապատասխան գծանշումներ են ապահովվել գլխավոր ու երկրորդական 70 փողոցներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին հարակից դպրոցների տարածքի գծանշմանն ու վարորդներին կրթական հաստատության մասին տեղեկացնող ճանապարհային նշանների տեղադրմանը:

Տեղադրվել են, ընդհանուր առմամբ, ճանապարհային 359 նոր նշաններ, ինչպես նաև քաղաքի մշակութային օջախների գտնվելու վայրի ու հեռավորության մասին ցուցանակներ: Փոխարինվել և վերականգնվել է 52 վնասված ճանապարհային նշան։ Վերազինվել և նոր լուսացույցներով են կահավորվել Էրեբունի-Ազատամարտիկների, Շիրակի-Արարատյան, Շիրակի-Շարուրի, Ռոստովյան-Նորաշենի, Արին-Բերդի-Արցախի, Բագրատունյաց պող.-Թադևոսյան և Բագրատունյաց պող.-Տարոնցու փողոցների խաչմերուկների լուսանշանային հատվածները: Հիմնական կարգավորման ռեժիմով է գործարկվել Կուստոյի-Սասունցի Դավթի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի լուսացուցային տեղամասը։ Թվարկված բոլոր ուղղություններով աշխատանքները դեռևս շարունակվում են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter