HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սագօ Արեան

Պատմութիւնը պիտի դատէ այս ոճիրին հեղինակն ու անոր ետին կանգնած ուժերը

Երէկ Սուրիոյ մայրաքաղաք Դամասկոսի գիւղական «Արեւելեան Ղաութա» շրջանը ականատես եղած է ոճրային զազրելի սպանդի: Միջազգային լրահոսն ու Սուրիոյ ընդդիմութեան կայքերը այս առումով ցուցադրած են ցնցիչ տեսանիւթեր ուր մանուկներ ու երեխաներ իրենց վերջին շունչը կը փչեն: Արեան ոչ մէկ հետք կա անմեղ զոհերուն մարմիններուն վրայ: Օգտագործուածը «Սարին» անունով քիմիական նիւթ մըն է որուն հետքերը գտնելու համար ՄԱԿ-ի քննիչներ  երկու օր առաջ հասած են Դամասկոս:

Ահաւոր ոճիրին հետեւանքով սպաննուած են  առնուազն 650 Սուրիացիներ: Սպաննեալները Չէչէններ, Սէուտցիներ, Քաթարցիներ կամ Աֆղաններ չեն: Այլ ՍՈՒՐԻԱՑԻՆԵՐ: Դատաւորի դերին մէջ չեմ. Պատմութիւնը պիտի դատէ այս ոճիրին հեղինակն ու անոր ետին կանգնած ուժերը. վստահ եմ: Նորէն խոր շունչ կը քաշեմ այս  զազրելի, անմարդկային եւ գազանային  պատկերներուն առջեւ եւ Աստուած կը կանչեմ....

 

Մեղա՜յ քեզի մարդկութիւն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter