Ավտովթար Վրաստանում. կան հայ տուժածներ
Օգոստոսի 22-ին` ժամը 08.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Այս մասին ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել