HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է ազոտական պարարտանյութի` մատչելի գնով ձեռքբերման ծրագիրը

ՀՀ կառավարության յասօրվա նիստում հաստատել է 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով` 2013 թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը: Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Նիստում հաստատվել է նաև երկրի հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, և 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին:Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ իրագործվելու է նաև դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի վառելիքի ծավալները մարզպետների հետ ճշտելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter