HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր հէկերում հայտնաբերվել են բնապահպանական խախտումներ

Ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի բերրի շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներում  պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք: «Զիլ- 130» մակնիշի 16 LO 321, 33 PO 988, 060 SO 71 պետհամարանիշների և «Կամազ»  մակնիշի 62 SL 210 պետհամարանիշի մեքենաներից առգրավվել է ընդհանուր հաշվարկներով 12 խորանարդ մետր փայտանյութ: Կազմվել են համապատասխան արձանագրությունները: 

Արագ արձագանքման խումբը պատահական ստուգումներ է իրականացրել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում գործող երեք փոքր ՀԷԿ-երում: Լոռու մարզում գտնվող «Տիրակալ» ՍՊԸ-ին պատկանող «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայանի ջրընդունիչ կայանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կայանից ջրի էկոլոգիական թողքը սահմանված նորմերից անհամեմատ ցածր է եղել:  Իսկ Գեղարքունիքի մարզի «Գրիար» փհէկ-ի ջրընդունիչ կայանի ուսումնասիրություններից պարզվել է, որ  Գետիկ գետի վրա կառուցված կայանում էկոլոգիական թողքը գրեթե հասցված է 0-ի, ինչը բնապահպանական օրենսդրության և նորմատիվների կոպիտ խախտում է: Նույնանման ուսումնասիրություն  է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի «Էրիկ» ՓՀԷԿ-ում:

Բոլոր դեպքերով կազմվել են  արձանագրություններ  և սահմանված կարգով կկիրառվեն վարչական տույժեր:

ՀՀ բնապահպանության նախարարության արագ արձագանքման աշխատանքային խումբ



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter