HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա­նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հա­յաս­­տա­նի Հան­­րա­­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպանի պար­տականություններից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշա­նա­կվել է Ղազախստանի Հանրապետությու­նում Հա­յաս­­տա­նի Հանրապետության ար­տա­կարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանը եղել է ԱԺ նախկին փոխնախագահը: 

Մեկնաբանություններ (4)

Gagik
Վերջապես կադրային քաղաքականության մեջ ճիշտ որոշում է կայացվել.Մի բան փաստ է որ գրագետ անձնավորություն է ինչը շատ կարևոր է արտաքին աշխարհին հայաստանը ներկայացնելու ժամանակ
Գեղամ
Սա էն դեպքն է երբ ասում են ,,,Տաշած քարը գետնին չի մնա..Շատ դեպքերում լսում ես որ կադրեր չկա այդ իսկ պատճառով փոփոխություններ չեն կատարվում,Փնտրելուց միշտ էլ լավից լավը կգտնես,
Ռոբերտ
Հիմա թե ինչի Էս տաշած քարը /կամ քարե գլուխը/ Լևոնի կողքը չէր ֆռֆռում- պաշտոն դալի
Karen
Ռոբերտ,քո կազմաց նախադասությունից ոչինի չհասկացա, միգուցե պատճառը ոչ գրագետ նախադասության շարադրելն է գումարած սխալները.Քո պարագայում հաստատ < ՙՏաշած քար > ձևակերպումը չէր սազի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter