HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեկամության համաձայնագիր` լոռեցիների և բելառուսցիների միջև

Արդեն մեկ տարի է՝ Լոռու մարզը բարեկամության ու համագործակցության պայմանագիր ունի Բելառուսի Վիտեբսկի մարզի հետ: Պայմանագրի շրջանակներում օգոստոսի 14-ից 18-ը Լոռու մարզի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր Վիտեբսկ: Այցի հիմնական նպատակը փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար նախադրյալների ստեղծումն էր: Պատվիրակությունը, որի կազմում էին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Հաղպատի համայնքապետ Վահրամ Քառյանը և Բելառուսի Հանրապետությունում Լոռու մարզպետի ներկայացուցիչ Սահակ Անթանեսյանը, Բելառուս էր այցելել Վիտեբսկի մարզի Գլուբոկսկոյեի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Ալեք Մորխատի և շրջանի պատգամավորների խորհրդի նախագահ տիկին Վալենտինա Սեմչոնակի հրավերով:

Համագործակցության հուշագրի շրջանակներում մեր պատվիրակությունը ևս մեկ համագործակցության համաձայնագիր է կնքել, այս անգամ՝ Վիտեբսկի մարզի Գլուբոկսկոյեի շրջանի Ուդելովսկի պատգամավորների գյուղական խորհրդի և Լոռու մարզի Հաղպատ համայնքի միջև: 

«Մեր այցելության ժամանակ կնքված երկկողմանի բարեկամության համաձայնագիրը կնպաստի երկու վարչական միավորների միջև համագործակցության զարգացմանը, մշակույթի, սոցիալական և կրթական ոլորտներում:Շատ տպավորված ենք ջերմ ընդունելությունից: Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ունեցանք Ուդելովսկի տարբեր համայնքների ղեկավարների հետ, ովքեր մեզ ծանոթացրեցին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման պայմաններին, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթական մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու»,- ասաց պատվիրակության ղեկավար, փոխմարզպետ Տ. Բադոյանը: 

Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նաև տվյալ շրջանի մի շարք կազմակերպություններ, դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային օջախներ, արտադրամասեր, գյուղատնտեսության նշանակության հիմնարկ-ձեռնարկություններ:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter