Նորոգման աշխատանքներ՝ մայրաքաղաքի մշակութային օջախներում
Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013 թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում:
Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում էլ հիմնանորոգվում է տանիքը: 2013 թ. ծրագրով ավարտին են մոտենում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել