Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել