HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել

Այսօր՝ ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

«Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ներկա Պ.նախարարին և բանակի գլխավոր շտաբի պետին պիտի ԱՆՄԻՋԱՊԵՍ հեռացնել աշխատանքից. այս 2-ը իրենց ԼՐԻՎ սպառել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter