Կանաչ տարածքներ՝ գեղարվեստական ձևավորումներով
Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ` հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին:
Այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կանաչապատման գեղարվեստական ձևավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաև տարածքի գործառնական նշանակությունը: Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել