HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշմամբ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ:

Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ թեկնածուների դիմումներն այսօրվանից կարող են ներկայացվել: Դիմումների ընդունման համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter