
Կոմիտասի 5-ում բնակիչները կրկին փակեցին փողոցը (լուսանկարներ)
Կոմիտասի 5-ում բնակիչները շարունակում են կտրուկ քայլերով փորձել դադարեցնել իրենց տների անմիջական հարևանությամբ կառուցվող բարձրահարկի շինարարարությունը: Նրանք կրկին որոշ ժամանակով փակեցին Կոմիտաս փողոցը: Ոստիկանությունը հերթական անգամ ուժով փողոցից մայթ հետ բերեց իրենց բողոքի ձայնը բարձրացրած բնակիչներին և նրանց պայքարին միացած քաղաքացիական ակտիվիստներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել