
Բերման են ենթարկել Վարդան Հակոբյանին, Արմեն Միքայելյանին, Մարիամ Սուխուդյանին և այլ ակտիվիստների
Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Մեկնաբանել