HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաշխվել են թիվ 38 ընտրատարածքի ՏԸՀ-երի նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով  իրականացրել է թիվ 38 ընտրատարածքում 2013 թ.  սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 34-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)`  24-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 4-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter