HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհ հիպոթերապիստները Հայաստանում

Լեհական ‹‹Արի Արի›› հիմնադրամի կողմից անցկացվող ‹‹Անկախություն IV՝ չտեսնողների օգնության համակարգի զարգացում›› ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կգտնվեն լեհ հիպոթերապիստները:

Երեք մասնագետներ այց կկատարեն Ուշիում գտնվող Կենտավր հիպոթերապիայի կենտրոն, որտեղ աշխատում են հայ հիպոթերապիստներ: Արդեն չորս տարի է, ինչ Հասմիկ Հովհաննիսյանը, Բորիս և Անդրեյ Պոդորովսկիները զբաղվում են հիպոթերապիայի ժամանակակից կենտրոնի ստեղծմամբ և համագործակցում են լեհ մասնագետների հետ՝ սովորելով սահմանափակ կարողություններով մարդկանց օգնելու տարբեր մեթոդներ: 

Լեհ հիպոթերապիստները՝ Մալգոժատա Գուրնևիչը Լեհաստանի Հիպոթերապիայի միությունից, Բիդգոշչից, և Մագդալենա ու Դարիուշ Մացերը Յակշիցեի ‹‹Tęcza›› հիպոթերապիայի կենտրոնից Ուշիի Կենտավր կենտրոնում կանցկացնեն մի շարք դասախոսություններ և ցուցադրումներ, ինչպես նաև կստուգեն հայ հրահանգիչների աշխատանքը Լեհաստանում այս տարի անցկացված թրեյնինգներից հետո, որոնց իրենց մասնակցությունն են ցուցաբերել երկու հայ հրահանգիչներ:

Այս տարվա աշխատանքը նվիրված կլինի հատկապես չտեսնողների թերապիային «Արի Արի» հիմնադրամի ընդլայնված ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում 2009 թվականից ի վեր: Ուշիում հիպոթերապիստների և տիֆլոթերապիստների համագործակցությունը գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կընձեռի 10 հայ հրահանգիչների, ովքեր Լեհաստանում և Հայաստանում վերապատրաստվել են տարածական կողմնորոշման և սպիտակ փայտիկի օգնությամբ տեղաշարժվելու ոլորտում:

Ողջ նախագիծը ֆինանսավորվում է Լեհաստանի արտգործնախարարության ‹‹Լեհական զարգացման համագործակցություն›› և ‹‹Միջազգային համերաշխություն›› հիմնադրամի ‹‹Ժողովրդավարության օժանդակություն 2013›› ծրագրերի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter