HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձմերուկային հրավառություն» Երևանում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ անցկացվել է «Ձմերուկային hրավառություն» խորագրով ժամանցային միջոցառում:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են խաղային մրցույթներ, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայկական էստրադայի ճանաչված ու սիրված ներկայացուցիչներ, ովքեր իրենց ձեռքով ձմերուկ են կտրատել և հյուրասիրել բոլորին:

Մասնագիտացած տարբեր կազմակերպություններ էլ ցուցադրել են ձմերուկից պատրաստված հետաքրքիր կոմպոզիցիաներ, նաև մրցել միմյանց հետ՝ ամենահետաքրքիրն ու լավագույնը ճանաչվելու համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքում հանգիստն անցկացնողների համար հետաքրքիր և հիշարժան ժամանց ապահովելն է:

Կազմակերպիչները նաև նշել են, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը արժանանալու է հետաքրքիր անակնկալի։ 

«Ձմերուկային հրավառության» երաժշտական ռիթմերն ապահովվել են DJ-ի մատուցած երաժշտական համարներով:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկել միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter