HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը` Երևանում

Օգոստոսի 29-31-ը Երևանում տեղի է ունենալու Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) (www.wpanet.org) «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը:

 Տեղական կազմակերպիչներն են`

Հայկական հոգեբուժական ասոցիացիան,

 Հայկական բժշկական ասոցիացիան,

ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը:

Գիտաժողովին ակնկալվում է շուրջ 300 մասնագետների մասնակցություն աշխարհի տարբեր երկրներից: Ի թիվս այլ աշխարհահռչակ գիտնականների մասնակցելու են նաև.

  • ՀամՀԱ Գործադիր Կոմիտեն, ողջ կազմով (նախագահ` Պեդրո Ռուիզ (ԱՄՆ)
  • Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի (WAPR) նախագահ Աֆզալ Ջավեդը (Մեծ Բրիտանիա)
  • Դինամիկ հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի (WADP) նախագահ Նիկոլայ Նեզնանովը (Ռուսաստան)
  • Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի (WASP) նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկո)
  • Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության (WONCA) նախագահ Մայքլ Քիդըը (Ավստրալիա)

Գիտական ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ` 120-ից ավել զեկույց (ծրագիրն ամբողջությամբ հասանելի է www.apnet.am/wpa2013 կայքում):

Նախատեսվում է համաշխարհային ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն և  «Երևանյան հռչակագրի» ստորագրում:

Ծրագրում ներառված են հոգեկան առողջության ոլորտի բազաբնույթ հարցեր, այդ թվում   Հայոց ցեղասպանության, երկրաշարժի երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի  հոգեթերապիայի  հայկական մոտեցումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter