HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայազն» կուսակցության վարչությունը զորակցություն է հայտնում ակտիվիստներին

Քաղաքացիական հանրությունը ևս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության և հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության և բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, «կետային շինարարության» դեմ:

Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ և բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի և նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավել ակտիվիստներ «բերման ենթարկվեցին», իսկ իրականում, առևանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք:

«Հայազնը» մեծագույն համակրանքով է վերաբերվում ազատ քաղաքացու կամքն արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, և բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Պատահական չէ, որ օգոստոսի 24-ին ապօրինի առևանգվածների մեջ էր նաև «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Հայազն» կուսակցության վարչությունը իր բացարձակ զորակցություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում և խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան ողջ «Հայազնի» կողմից:

Վարչությունը նաև գոհունակություն է հայտնում Արմեն Մկրտչյանին՝ քաղաքացուն և հայ ազգային-հեղափոխականին վայել պահվածքի համար: 

«Հայազն» կուսակցության կենտրոնական վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter