Երևանում ավարտվել են շենքերի արտաքին մաքրման և բարեկարգման աշխատանքները
Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին: Այս տարի ծրագրում ներառվել էր 32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում:
Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել և մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաև ներկման աշխատանքներ են իրականացվել: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել նաև պատուհաններ, վերականգնվել են տեղաշարժված կամ քանդված քարերը:
Ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, ավարտվել է օգոստոսին: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել