HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվողը Հունաստանից տեղափոխվել է Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2012 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1964թ. ծնված Սուսաննա Պապոյանի նկատմամբ: Մի քանի ամիս անց, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում:
Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում, կարճ ժամանակ անց, հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և 2013 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի և ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երևան թիվ 1866 չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter