HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշնանացան ցորենի սերմի բարձր որակը երաշխավորված է. գյուղնախարարություն

ՀՀ կառավարության որոշմամբ, սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային  սերմեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը հանրապետության առաջատար փորձագետների հետ օգոստոսի 10-25-ը գտնվում էին ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասում, որպեսզի տեղում ստուգեն սերմացուի որակական բոլոր հատկանիշները: Ռուսաստանի Դաշնություն մեկնած անկախ փորձագետները տեղում իրականացրել են սուպեր էլիտային 8 և էլիտային 4 սորտերի զննում, ստուգել դրանց համապատասխանությունն ըստ  ՀՀ կառավարության ներկայացրած բոլոր չափորոշիչների՝ զտում, ախտահանում,  ակտերի և  հավաստագրերի առկայություն:

Հանձնաժողովն ընտրողաբար նաև կշռել է սերմացուի պարկերը, ճշտել պարկերի մաքուր քաշը:

Օրվա օպերատիվ տվյալով` 320 տոննա  սերմացուն  բաշխվել է մարզերին, 100 տոննան արդեն Հայաստան է ներկրված, իսկ վերջին խմբաքանակը ճանապարհին է և մինչև սեպտեմբերի մեկը կբաժանվի գյուղացիական տնտեսություններին: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter