HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եհովայի վկաները և Միկա Բաղդասարովը

«ՉԻ» տեղեկություններով` Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպության հետևորդներն իրենց հավաքներն անցկացնում են նախկին «Հայէլեկտրո» գործարանին պատկանող մարզադաշտում, որտեղ այժմ տեղակայված է «Միկա» մարզադաշտը: Ինչպես հայտնի է, «Միկա» ֆուտբոլային ակումբը, համանուն մարզադաշտը, ինչպես նաև «Միկա» բրենդ կրող այլ ընկերությունները պատկանում են գործարար Միկա Բաղդասարովին:

«ՉԻ» տեղեկություններով` նա մարզադաշտը վարձակալական հիմունքներով տրամադրել է Եհովայի վկաներին` աղանդավորներին հնարավորություն տալով հավաքվել այստեղ: Երևի տնտեսական ճգնաժամի պայմաններում սույն օլիգարխը մնացել է իր «օբյեկտից» վարձի տեսքով ստացվող գումարների հույսին: Եվ այս պարագայում նրա համար էական չէ` ովքեր են վարձակալները` հոգեորսնե՞րը, ֆուտբոլիստնե՞րը, թե՞ այլք:

Չենք զարմանա, եթե մի օր էլ հայտնի դառնա, որ Միկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում է «հարմար գներով» տաքուկ անկյուն հատկացրել աղանդավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter